Մաուրիսիո Պոչետինո. Առանց Մեսիի ՉԼ-ում բոլորի շանսերը հավասար կլինեին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գնահատել է Չեմպիոնների լիգայում մնացած չորս թիմերի հաղթելու հնարավորությունները:
«Ֆավորիտ չկա, եթե դատենք նրանով, ինչ տեսանք քառորդ եզրափակիչներում: Եվ այնուամենայնիվ ֆավորիտը այն թիմն է, որն իր կազմում ունի Մեսի: Եվ դա «Բարսելոնան» է:
Եթե Մեսին չլիներ, ապա կիսաեզրափակիչ փուլի բոլոր թիմերի շանսերը կլինեին 25%-ական», ասել է Պոչետինոն:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Տոտենհեմը» կխաղա «Այաքսի» հետ, իսկ «Բարսելոնան»՝ «Լիվերպուլի»:


