211652_close_icon

Իրանը կշրջանցի ամերիկյան պատժամիջոցները և կշարունակի նավթի արտահանումը. Հասան Ռուհանի

views-count3034 դիտում article-date 12:14 30-04-2019
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ազգային հեռուստատեսությամբ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից իրանական նավթի էմբարգոն երկարաձգելու մասին ամերիկյան իշխանությունների հայտարարությանը՝ ասելով, որ Իսլամական պետությունը շրջանցելու է պատժամիջոցները և շարունակելու է նավթի արտահանումը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ռուհանիի խոսքով՝ իրանական նավթի արտահանման ծավալները մինչև զրոյական մակարդակի նվազեցնելու ԱՄՆ-ի ցանկությունը սխալ որոշում է։ «Առաջիկա ամիսներին ամերիկացիներն անձամբ են համոզվելու, որ մենք շարունակելու ենք նավթ արտահանել»,-նշել է Իրանի նախագահը։

Նմանատիպ նյութեր