Իրանը թույլ չի տա, որ պատժամիջոցները ուժի մեջ մնան. Հասան Ռուհանի
Իրանի նախագահ Հասան Ռուհանին իր երկրի նկատմամբ սահմանված նոր պատժամիջոցներն անվանել է փոթորիկ և հայտարարել, որ իշխանությունները հաստատուն կերպով կդիմակայեն պատժամիջոցները նախաձեռնողներին:
Իրանական Fars գործակալությունն էլ իր հերթին գրում է, որ Ռուհանին կոչ է արել թույլ չտալ, որ պատժամիջոցներն ուժի մեջ մնան: Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը կանի ամեն հնարավորը՝ գերտերությունների՝ տվյալ դեպքում միջազգային «վեցյակի» հետ միջուկային բանակցություններում առաջընթաց գրանցելու համար:
Նախօրեին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարեց իրանական նավարկային, նավթային և օդային մի շարք ընկերությունների, ինչպես նաև 6 բանկերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: