211652_close_icon
views-count10003 դիտում article-date 19:23 28-04-2019

«Կրծքին կամերա խփելը և մասնավոր զրույց ձայնագրելը նոր թրենդի մեջ է մտնում». Նաիրա Զոհրաբյանը՝ փոխմարզպետի մասին. NEWS.am

Վայոց ձորի փոխմարզպետը բացարձակ խեղաթյուրված է ներկայացնում այն, ինչ տեղի է ունեցել, նա դիմել է ոստիկանություն, և կպարզվի, թե իրականում ով ում է հայհոյել։ [url=https://news.am/arm/news/509768.html?fbclid=IwAR2wy1imb3Ivp33eZU3rdQ_kDyfPrwLgVoobTwmA2Urk0n5ts9ra5Unb9CU]NEWS.am[/url]–ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին։ «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեպքի առնչությամբ հայտարարել էր, որ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ամենայն հավանականությամբ, հատելով ալկոհոլի թույլատրելի սահմանը, անցել է շնորհքի, կուլտուրայի սահմանը, եւ ենթակա է քաղաքական պատասխանատվության։ ԲՀԿ պատգամավորը բացառեց, որ Սերգեյ Բագրատյանը կարող էր ալկոհոլի ազդեցության տակ լինել. «Ես կհորդորի իմ գործընկերներին անպատասխանատու հայտարարություններ չանել, ես շատ երկար տարիներ եմ ճանաչում Բագրատյանին՝ ուղղակի բացառում եմ, որ նա կարող է լինել ալկոհոլի ազդեցության տակ և կարող է ոչ վայելուչ արտահայտություններ թույլ տալ»,– ասաց։ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ միջադեպը Վայոց ձորի փոխմարզպետը ձայնագրել է, եւ առհասարակ, այդպիսի սովորություն ունի. «Կրծքին կամերա խփելը և մասնավոր զրույց ձայնագրելը նոր թրենդի մեջ է մտնում։ Թե ինչքանով է տղամարդուն վայել մասնավոր, անձանական զրույցները ձայնագրելը՝ դա բարոյականության հարց է»,- ասաց ԲՀԿ պատգամավորը՝ հավելելով, որ ձայնագրությունը ոստիկանությունում է, և կպարզվի՝ ինչպես է սկսվել վեճը, ով ինչի ազդեցության տակ է եղել, և ով է անցել բարեկրթության սահմանները: Մանրամասները՝ [url=https://news.am/arm/news/509768.html?fbclid=IwAR2wy1imb3Ivp33eZU3rdQ_kDyfPrwLgVoobTwmA2Urk0n5ts9ra5Unb9CU]NEWS.am[/url]-ում Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/28/1123462/]SHAMSHYAN.com[/url]-ը, ապրիլի 27-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, ով հայտնել էր, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ, 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, ովքեր անհարգալից վերաբերմունք են [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/28/1123490/]ցուցաբերել[/url] հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Տոնոյանն աշխատում է Վայոց Ձորի փոխմարզպետ, Ս. Բագրատյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան կուսակցության» խմբակցության պատգամավոր է, իսկ Ա. Սետրակյանը՝ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավարն է:

Նմանատիպ նյութեր