15118 դիտում
15:54 27-04-2019
Մեկ տարի է լրացել, բայց վարչապետի խոստումը չի կատարվել. քաղաքացիները կպչուն ժապավենով փակել են արագաչափերի տեսախցիկները. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Մենք շարունակում ենք իրականացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումը, արագաչափեր այլևս չեն լինելու, պետք է բոլոր արագաչափերը փակվեն: Այսօր որոշ քաղաքացիներ իրականացնում են «Հիշեցում» ակցիան և փակում են արագաչափերը, ինչպես հեղափոխության օրերին անում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումներին. կարմիր գծեր, աշխատավարձերի, թոշակների բարձրացում, աշխատատեղեր, ներդրումներ, տնեսական թռիչքաձև աճ, քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից Իրինա Հարությունյանը և նշեց, որ այդ խոստումներից ոչ մեկ չի իրականացվել:
«Մենք մեկ առ մեկ հիշեցնում ենք իր տված խոստումների մասին: Պարոն Փաշինյան մենք ձեզ շատ լավ ենք հասկանում, դուք չեք կարող այդ ամեն ինչը անել, դուք խոսք եք տվել, գուցե լավ ցանկություն ունեք անելու, բայց չեք կարող, մենք քաղաքացիներս կօգնենք կատարելու այն խոստումները, որոնք տվել եք»,- ասաց նա:
Մեկ այլ քաղաքացի տեղեկացրեց, որ շաբաթական մեկ միլիոն դոլար գոյանում է արագաչափերից, սակայն չգիտեն, թե որտեղ են ծախսվում այդ գումարները:
«Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ` բժշկություն, կրթություն, ճանապարհներ վթարային շենքեր, վերելակներ և դա այնպես չէ, որ այդ արագաչափերն իրենց սեփականությունն է, այդ գումարները հանրային գումարներ են և հանրության համար պետք է ծախսվեն, մենք չգիտենք որտեղ է ծախսվում: Կառավարությունը լինելով պատասխանատու պետք է հաշվետու լինի կոպեկ առ կոպեկ, թե որտեղ է ծախսվում այդ գումարները»,-ասաց նա:
Քաղաքացին նշեց, որ տարեկան արագաչափերից և կարմիր գծերից գոյանում է 110 միլիոն դոլար գումար, և իրենք պահանջում են, որ այդ գումարները ծախսվեն նպատակային:
«Մեկ տարի է լրացել, բայց վարչապետի խոստումը չի կատարվել, այսօր նշվում է Քաղաքացու օր, այն քաղաքացու, որը հասարակ պատգամավորին դարձրեց վարչապետ, իսկ չկատարել խոստումները, նշանակում է ունենալ խաբված քաղաքացիներ»,-ասաց նա:
Մեկ այլ քաղաքացի էլ արձագանքեց.«Ինչպես խոստացել ենք պարոն վարչապետին, պարո՛ն վարչապետ հանգիստ նստիր տեղդ, մենք քո փոխարեն ամեն ինչ կանենք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2809 դիտում
16:55 21-07-2015
Հոնկոնգից Վլադիվոստոկ թռչող օդանավում հարբած ուղևորին կապկպել են կպչուն ժապավենով. տեսանյութ
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
964 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»