211652_close_icon
views-count2440 դիտում article-date 16:55 21-07-2015

Հոնկոնգից Վլադիվոստոկ թռչող օդանավում հարբած ուղևորին կապկպել են կպչուն ժապավենով. տեսանյութ

Հոնկոնգ-Վլադիվոստոկ չվերթն իրականացնող ռուսական «Աերոֆլոտ» ընկերության օդանավում հարբած մի ուղևոր սկսել է իրարանցում սարքել, որը տեսանկարել է օդանավի ուղևորներից մեկը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուղևորներից մի քանիսը գետին են գցում երիտասարդին և կպչուն ժապավենով կապկպում նրան: Վլադիվոստոկի օդանավակայանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ վերջինի դեմ 2 վարչական գործ է հարուցվել Հասարակական վայրում հարբած ներկայանալու և մանր խուլիգանության հոդվածներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր