24884 դիտում
11:13 22-12-2022
Դիմակավորված ու դանակով զինված ավազակային հարձակում Երևանում․ տուժողի բերանը կպչուն ժապավենով փակել, պահել են նկուղում ու հափշտակել մոտ 1 միլիոն դրամ․ ժամանել է Երևանի ոստիկանապետը
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանք քաղաքի Նոր Արեշ 22 փողոցի տներից մեկի բնակիչ 75-ամյա Էդիկ Ա․-ի կողմից, ով հայտնել է, որ իր տան վրա հարձակվել են, կոտրել են տան դուռը, մտել տուն, դարակից վերցրել այնտեղ եղած գումարը, ապա «սկոճով» կապել են իր բերանը, իջեցրել նկուղ և ստիպել, որ տանը եղած մնացած գումարի տեղը հայտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։
Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հ․ Պետրոսյանի և ավագ քննիչ Մ․ Ումրշատյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։
Արդեն տեղում Էդիկ Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ իր տուն մտած անձը ձեռքին ունեցել է դանակ և իր նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով իրենից հափշտակել է 800 հազարից 1 միլիոն ՀՀ դրամ գումար, պատճառելով նաև գույքային վնաս։ Նա հայտնել է, որ հանցագործը եղել է դիմակավորված։ Ու երբ իրեն իջեցրել է նկուղ, մի քանի անգամ հարվածներ է հասցրել իրեն։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան, հանցագործության գործիք-դանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48414 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը