211652_close_icon
views-count286 դիտում article-date 20:53 30-10-2026

Հայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Էբոլա հիվանդության համաճարակաբանական իրավիճակը:

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Մինչև հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝
* 9552 հաստատված դեպք,
* 4602 մահվան դեպք՝ հաստատված վարակակիրների շրջանում։

Քենիա
Հոկտեմբերի 6-ին Քենիայում արձանագրվել է Էբոլա հիվանդության առաջին հաստատված ներմուծված դեպքը։

Մինչև հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝
* 9 հաստատված դեպք,
* 1 մահվան դեպք։
Բոլոր դեպքերը գրանցվել են Նայրոբիում՝ առաջին հիվանդի հետ սերտ շփում ունեցած ընտանիքի անդամների և բուժաշխատողների շրջանում։

Ախտորոշման պահին բոլոր վարակակիրներն արդեն գտնվել են կարանտինում։
Քենիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում Էբոլա հիվանդության համայնքային տարածում չի արձանագրվել։

Նիգերիա

Հոկտեմբերի 20-ին Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը հայտնել է Բունդիբուգյո վիրուսով հարուցված Էբոլա հիվանդության առաջին ներմուծված դեպքի մասին։
Պացիենտը մեկուսացվել է ախտանշանների ի հայտ գալու պահից և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։

Շարունակվում են նրա հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և համաճարակաբանական հետազոտության աշխատանքները։

Ռիսկի գնահատում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին։

Նմանատիպ նյութեր