Յուրգեն Կլոպը հայտնել է, թե որ թիմերի խաղերն է դիտում
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է այն հարցին, թե որ թիմերի հանդիպումներն է ազատ ժամանակ ունենալու դեպքում դիտում:
«Սիրում եմ դիտել Դորտմունդի «Բորուսիայի» խաղերը, եթե ժամանակ եմ ունենում: Նախկինի պես ես կապված եմ այդ թիմի հետ:
Կան ևս երեք թիմ. «Մանչեսթեր Սիթին», «Բարսելոնան» և «Տոտենհեմը»: Ինձ միշտ դուր է գալիս հետևել նրանց խաղին:
Նաև դիտում եմ «Վերդերի» և «Մայնցի» խաղերը: Վերջինս լավ է խաղում Սանդրո Շվարցի գլխավորությամբ», ասել է Կլոպը:


