211652_close_icon
views-count2103 դիտում article-date 22:16 14-05-2015

Bild. Յուրգեն Կլոպը «Ռեալում» կարող է փոխարինել Անչելոտիին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որը մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից, կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Bild-ը: Նշվում է, որ Կառլո Անչելոտիին «Ռեալում» փոխարինելու հավանականությունը Յուրգեն Կլոպի համար մեծացել է այն բանից հետո, երբ մադրիդցիները դուրս մնացին Չեմպիոնների լիգայից: Հիշեցնենք, որ «Ռեալը» 1:1 [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/14/52816/]խաղաց [/url]«Յուվենտուսի» հետ: Բացի այդ, մադրիդցիները Իսպանիայի առաջնության ավարտից երկու տուր առաջ առաջատարից՝ «Բարսելոնայից» ետ է մնում չորս միավորով: Ավելի վաղ նշվում էր, որ Կլոպը կարող է գլխավորել «Մանչեսթեր Սիթին» կամ «Բավարիան»

Նմանատիպ նյութեր