Յուրգեն Կլոպը երեք տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ. Sport Mediaset
[url=https://shamshyan.com/hy/article/2015/05/19/53499/]Sport Mediaset [/url]մարզական պարբերականը հայտնել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ:
Պայմանագիրը նախատեսված է երեք տարվա ժամկետով, իսկ Կլոպի աշխատավարձը կկազմի տարեկան 8 միլիոն եվրո: «Ռեալում» Կլոպը կփոխարինի Կառլո Անչելոտիին, որի ղեկավարությամբ արքայական ակումբը այս մրցաշրջանում ոչ մի տիտղոս չնվաճեց:
Պաշտոնապես այս մասին կհայտարարվի մայիսի 30-ից հետո, երբ «Բորուսիան» Կլոպի ղեկավարությամբ կանցկացնի վերջին հանդիպումը՝ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում խաղալով «Վոլֆսբուրգի» հետ: