211652_close_icon
views-count3356 դիտում article-date 10:35 25-04-2019

«Խոյանք» ընկե­րությունը տու­գանվել է ավելի քան 420 հազար դրամի չափով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տրանսպորտային ծրագրերի իրա­կանացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը ապրիլի 5-ին միակողմանի ամ­բողջությամբ լուծել է «Խոյանք» ընկե­րության հետ կնքած պայմանագիրը: Պատճառը «Խոյանք»-ի անպատաս­խանատու գործելաոճն է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՈԱԿ-ի և «Խոյանք»-ի միջև 2018 թվականի հունիսի 7-ին կնքվել էր պայմանագիր, որով ընկերությունը պետք է իրականացներ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Ծրագիր 2-ի շրջանակներում վերակառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի վրա տեղակայված հաղորդակցու­ղիների (էլեկտրական օդային գծեր, խմելու ջրատարեր, կապի մալուխներ և գազատարեր) տեղափոխման նա­խագծերի փոփոխությունների աշխա­տանքները: Ավելին՝ «Խոյանք» ընկե­րությունը մինչև 2018 թվականի հու­լիսի 7-ը պետք է կատարեր 3 մլն դրամ ընդհանուր գծով աշխատանքներ, սա­կայն սահմանված ժամանակահատ­վածում աշխատանքները չեն կատար­վել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Խոյանք»-ը պետք է տու­գանք վճարի՝ ավելի քան 420 հազար դրամի չափով: Չի բացառվում, որ ըն­կերությունն իր անբարեխիղճ պահ­վածքի պատճառով հայտնվի նաև սև ցուցակում՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ըն­կերությունների ցանկում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր