Չինաստանում ջրհեղեղի հետևանքով տուժել է ավելի քան 420 հազար մարդ
Չինաստանի հարավ֊արևմուտքում՝ Սիչուան նահանգում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժել է 426 հազար մարդ։ Տեղի իշխանությունները տարհանել են 112․5 հազար մարդու։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Նահանգի գետերի ջրի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառով ջրի տակ է անցել 500 հա հողատարածք։ Ջրհեղեղի հետևանքով ավտոճանապարհներ և կապի միջոցներ են վնասվել։
Աղետի հետևանքով ընդհանուր վնասի չափը կազմում է 3,43 մլն դոլար։