Պամելա Անդերսոն. Մարսելի երեխաներին 100 հազ. եվրոն ավելի անհրաժեշտ է, քան Փարիզի Աստվածամոր տաճարին
Դերասանուհի և բարեգործական նախաձեռնությունների ակտիվիստ Պամելա Անդերսոնը քննադատել է «Մարսել» ֆուտբոլային ակումբին և կաթոլիկ եկեղեցուն՝ այրված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար գումար փոխանցելու համար, որոնք ի սկզբանե նախատեսված էին եղել կարիքավոր երեխաների համար:
«Երեկ մենք այցելեցինք «Մարսելի» գալա-երեկոյին, որպեսզի օգնեն փող հավաքել Մարսելի կարիքավոր երեխաների համար՛
Մենք բարի տրամադրություններով էինք լցված, և զգալի գումար հավաքեցինք լավ նպատակով:
Իսկ հետո մեծ անակնկալ. աճուրդի նպատակը Փարիզի Աստվածամոր վերականգնման համար գումար հավաքելն է:
Ակնհայտ է, որ Մարսելի տառապող երեխաները ավելի ճիշտ լավ կօգտագործեին 100 հազ. եվրոն, քան՝ տաճարը, որը միլիարդատերերից արեն ավելի քան միլիարդ եվրո նվիրատվություն է ստացել:
Հուսով եմ, որ նրանք կվերանայեն իրենց որոշումն ու փողը կուղարկեն այնտեղ, որտեղ դա ավելի անհրաժեշտ է: Մարսելի այն համայնքին, ինչպես և նախատեսված էր», ասել է Պամելա Անդերսոնը: