211652_close_icon
views-count754 դիտում article-date 20:48 17-12-2024

«Հանրային ծառայող» անվանակարգում «Որակի նշան» ընկերությունը 2024 թվականի մրցանակը շնորհել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 15-ին Երևանի «Դվին» հյուրանոցում տեղի ունեցավ «Որակի նշան» 2024 թվականի մրցանակաբաշխությունը։

«Որակի նշան» ընկերությունը 2024 թվականի մրցանակաբաշխության ընթացքում «Հանրային ծառայող» անվանակարգում մրցանակը շնորհել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանին, ում աշխատանքը՝ լրագրողների և հանրության հետ տարված, բարձր և արդյունավետ է գնահատվել։

Իր խոսքում Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել գնահատականի համար և ասել, որ այն պարտավորեցնող է էլ ավելի բազմապատկել ջանքերը ծառայության ընթացքում՝ աշխատանքի ավելի արդյունավետ իրականացման համար։

SHAMSHYAN.com-ը շնորհավորում է Ա. Խաչատրյանին՝ «Որակի նշան» 2024թ մրցանակաբաշխությանը «Հանրային ծառայող» մրցանակին արժանանալու համար։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր