Ունաի Էմերի. Կներեք, բայց «Արսենալի» կազմը չեմ հայտնի
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մամուլի ասուլիսում հրաժարվել է «Վուլվերհեմփթոնի» հետ խաղից առաջ հայտնել թիմի կազմը:
«Պետք է սպասենք: Չեմ ասի, ով է առողջ: Ոչինչ չեմ հայտնի խաղացողների, տակտիկայի, հայտի, կազմի մասին:
Արդյո՞ք կխաղա Ջական: Ես ցանկանում եմ մինչև վաղը գաղտնի պահել ամբողջ տեղեկատվությունը, կներեք: Ոչ ձեր պատճառով, պարզապես այդպես մեր համար ավելի ճիշտ է:
Ես դա առաջին անգա՞մ եմ անում: Երբեմն սովորություններ փոխելը լավ է: Ես այդպես եմ գերադասել: Խնդիրը ձեր մեջ չէ, սա արվում է հանուն մրցաշարային աղյուսակի», ասել է Էմերին:
«Վուլվերհեմթփոն»-«Արսենալ» հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 24-ին: