Ունաի Էմերի. «Լիվերպուլի» հետ խաղը իսկական փորձություն կլինի «Արսենալի» համար
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է ԱՊԼ-ի 20-րդ տուրում «Լիվերպուլի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Սա շատ կարևոր խաղ է և մեր, և նրանց համար: Նրանք այս մրցաշրջանում պարտություն չեն տեսել, քանի որ շատ ինքնավստահ են:
«Արսենալի» համար այս խաղը մեծ մարտահրավեր է և լավ թեստ, որպեսզի հասկանանք, թե ով ենք մենք, ինչպես նաև տեսնենք թիմերի միջև տարբերությունը: Ըստ աղյուսակի ամեն ինչ ակնհայտ է, բայց ես ցանկանում եմ տեսնել, թե ինչ տեղի կունենա խաղադաշտում», ասել է Էմերին:
Խաղը կկայանա դեկտեմբերի 29-ին: