Շրի-Լանկայում ահաբեկչությունների ժամանակ զոհվել են Դանիայի, Բելգիայի, Ճապոնիայի և Մարոկկոյի քաղաքացիներ. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր Շրի-Լանկայում ութ պայթյունների արդյունքում զոհերի թիվը հասավ 215-ի:
Զոհերի թվում կան Դանիայի, Բելգիայի, Ճապոնիայի, Մարոկկոյի, Պակիստանի, Հնդկաստանի և Բանգլադեշի քաղաքացիներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շրի-Լանկայում ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել էր առնվազն 35 օտարերկրացի: Նշվել է նաև երկու չինացու, մեկ հոլանդացու, երկու, երկու թուրքի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մի քանի քաղաքացիների մասին:
Հիշեցնենք, որ այսօր Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ հյուրանոցներում և եկեղեցիներում պայթյուններ են որոտացել:
8 պայթյունի հետևանքով, ըստ որոշ լրատվամիջոցների, զոհերի թիվը 200-ի է հասել, տուժածների թիվը գերազանցում է 300-ը: Զոհվածների մեջ կան 35 օտարերկրացիներ:
Պայթյունները որոտացել են առավոտյան, երբ եկեղեցիներում ընթանում էին Զատիկին նվիրված պատարագները:
Կառավարության հայտարարության համաձայն՝ հաջորդ 2 օրերին Շրի Լանկայի բոլոր դպրոցները պայթյունների առնչությամբ կփակվեն:
Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն դատապարտել է երկրի 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում տեղի ունեցած հարձակումները: