Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ որոտացած պայթյունների հետևանքով կա 160 զոհ. տուժածների թիվը գերազանցում է 300-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ հյուրանոցներում և եկեղեցիներում պայթյուններ են որոտացել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տղեկեություններով՝ որոտացած 6 պայթյունի հետևանքով, ըստ որոշ լրատվամիջոցների, զոհերի թիվը 160-ի է հասել, տուժածների թիվը գերազանցում է 300-ը: Զոհվածների մեջ կան 35 օտարերկրացիներ:
Պայթյունները որոտացել են առավոտյան, երբ եկեղեցիներում ընթանում էին Զատիկին նվիրված պատարագները:
Կառավարության հայտարարության համաձայն՝ հաջորդ 2 օրերին Շրի Լանկայի բոլոր դպրոցները պայթյունների առնչությամբ կփակվեն:
Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն դատապարտել է երկրի 3 եկեղեցիներում և 3 հյուրանոցներում տեղի ունեցած հարձակումները: