2775 դիտում
15:11 22-04-2019
Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան
Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ վկայակոչելով Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալները: «Զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կհայտնի հավելյալ»,-նշեցին ՀՀ ԱԳՆ-ից:
Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունների՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր շարքը, որոնց հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է 290 մարդ, այդ թվում՝ ավելի քան 30 օտարերկրացի: Ընդհանուր առմամբ, Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում զատկական արարողությունների ժամանակ եւ հյուրանոցներում:
Նմանատիպ նյութեր
1379 դիտում
13:36 15-11-2015
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչույթունների զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան. ՏԿԱԻՆ
36149 դիտում
22:46 01-01-2017
Ստամբուլի ահաբեկչության հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան
2841 դիտում
14:28 22-11-2018
Կալիֆորնիայում հրդեհներից տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
892 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը