3208 դիտում
15:46 16-04-2019
Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակն արձագանքել է Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որում Ա. Վանեցյանը նշել է, որ ԱԱԾ-ին հայտնի է հետախուզման մեջ գտնվող Մ. Պողոսյանի գտնվելու վայրը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։
Մասնավորապես, հայտարավում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։
Իհարկե՛ հայտնի է։
Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում, առաջին իսկ օրվանից, տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139։
Ավելին՝ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև Միհրան Պողոսյանի հեռախոսհամարը։
Կոչ ենք անում պատկան մարմիններին անտեղի չվատնել պետական ռեսուրսներն ու բեմականացված հայտարարություններով չփորձել օրենքի անխոնջ պահապաններ ներկայանալ։ Ձեր առաջնահերթ գործառույթը օրենքի և արդարության հաստատումն է։
Միհրան Պողոսյանի գրասենյակ»։
Նմանատիպ նյութեր
5759 դիտում
17:55 15-04-2019
Ո՞ւր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը. Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
4765 դիտում
09:40 18-02-2017
«Բակային զրույցների» ձևաչափի տեղեկությունները Միհրան Պողոսյանի գրասենյակը չի մեկնաբանում. «Փաստ»
Այս բաժնից
772 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
727 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
784 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան