4996 դիտում
12:45 18-04-2019
Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտնում է ԱԱԾ-ի կողմից Պողոսյանի առանձնատանն ու նախկին գրասենյակում խուզարկություն իրականացնելու մասին
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակից հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Պողոսյանի առանձնատանը:
Այս մասին տեղեկացրին գրասենյակից:
«Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում»,-ասված է գրասենյակից ուղարկված հաղորդագրությունում:
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 13.04.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Նմանատիպ նյութեր
20504 դիտում
14:01 20-08-2018
Խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում
5759 դիտում
17:55 15-04-2019
Ո՞ւր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը. Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
Այս բաժնից
772 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
727 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
784 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան