5723 դիտում
17:55 15-04-2019
Ո՞ւր է Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլարը. Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
[b]Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել.[/b]
[b]Շինծու և «կարված գործերը» Նոր Հայաստանի իշխանությունների գործելաոճ-2[/b]
Այսօրվա իշխանությունների օրոք ՀՔԾ-ն 9 ամիս շարունակ փորձում էր ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային լեգենդին՝ այն է հաշվիների վրա 800 մլն դոլար ունենալու հեքիաթին, որևէ փաստացի հիմնավորում տալ։ Անարդյունք։
Ընդգծենք՝ «օֆշորային սկանդալի» գործով հետաքննություն իրականացվել էր նաև նախորդ իշխանությունների օրոք։
Ընդ որում՝ թե՛ նախկինում, թե՛ այսօրգործը վարում է նույն քննիչը, որը նախորդ իշխանությունների օրոք էլ շուրջ 1 տարի տևած քննչական գործողությունների շրջանակումայդպես էլ որևէ հանցակազմ չէր հայտնաբերել։ Նույնը՝ այսօր։
Փաստացի օֆշորային գործի 2 տարվա քննությունը միայն հաստատեց՝ օֆշորային հաշիվների վրա Միհրան Պողոսյանին վերագրովող 800 մլն դոլարը՝ սուտ է։ Սուտ, որը շարունակաբար ներկայացվում էր հասարակությանը՝ հարվածելով Միհրան Պողոսյանի անվանն ու համբավին։
Տևական ժամանակ հասարակությանը հրամցվում էր, թե օֆշորային գործարքների արդյունքում Պողոսյանիհաշվիների վրա հարյուր միլիոնավոր դոլարների գումար է նստեցվել։ Մինչդեռ միջազգային այն նույն բանկը, որի միջոցովիբր արվել էին այդ գործարքները, հերքել էր ակնհայտ այս ապատեղեկատվությունը։ Սակայն, առարկայական փաստն այս ևս անտեսվեց։
Եվ այսօր «օֆշորային սկանդալի» շրջանակում ոչինչ չհայտնաբերելով՝ Միհրան Պողոսյանին ներկայացվում է մի քանի մլն դրամի վատնման մեղադրանք։ Իսկ ո՞ւր կորավ 2 տարի թմբկահարվող 800 մլն դոլարը։ Այսինքն,տեսնելով որ օֆշորային հաշիվերի վրա 800 մլն դոլարի տեղեկությունը ոչ մի կերպ չի ապացուցվում՝ առաջադրվում է մի քանի մլն դրամի վատնման մեկ այլ շինծու մեղադրանք։
Միհրան Պողոսյանի նկատմամբ ամեն գնով քրեական գործ հարուցելը ևս մեկ փաստարկ է, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե իրավական գործողությունների միջոցով իրականությունը պարզելը կամ եղած ինչ-որ կասկածները հիմնավորել կամ հերքելն է, այլ բառացի «գործ սարքելն է»։
Ընդ որում, վկայի կարգավիճակ ունեցող Միհրան Պողոսյանին անմիջապես մեղադրանք է առաջադրվում, այն պարագայում, երբ նա բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել տեսակապի միջոցով պատասխանել բոլոր հարցերին։Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նման պրակտիկա բազմիցս կիրառվել է քննչական և դատավարական բազմաթիվ գործերի շրջանակներում։
Այսպիսով, փաստում ենք, որ նպատակը ոչ թե արդար քնությունն ու իրականությունը պարզելն է, այլ Միհրան Պողոսյանին ամեն գնով մեղադրանք առաջադրելը։
Հայտնում ենք, որ Միհրան Պողոսյանը օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու է արդարության վերականգնման և իր անվան հետ կապվող շինծու մեղադրանքների ու ասեկոսեների էջը մեկընդմիշտ փակելու համար։
[b]Միհրան Պողոսյանի գրասենյակ[/b]
Նմանատիպ նյութեր
3184 դիտում
15:46 16-04-2019
Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել
4732 դիտում
09:40 18-02-2017
«Բակային զրույցների» ձևաչափի տեղեկությունները Միհրան Պողոսյանի գրասենյակը չի մեկնաբանում. «Փաստ»
Այս բաժնից
832 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան