Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Ապրիլի 14-ին, ժամը 16:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ռյա Թազա ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ԳԱԶ-51» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Ս.) դուրս են բերել արգելափակումից: