Նեպալի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է ուղղաթիռին․ կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նեպալի արևելքում ավիավթար է տեղի ունեցել։ Ինքնաթիռն օդանավակայանում բախել է ուղղաթիռի։ Զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է [url=https://tvzvezda.ru/news/vstrane_i_mire/content/201904140919-7ujg.htm?utm_source=yxnews&utm_medium=desktop]zvezda.ru[/url]-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Դեպքը տեղի է ունեցել Լուկլա քաղաքից ոչ հեռու տարածքում, որը հայտնի է լեռնագնացների շրջանում։
Թռիչքուղում տեղաշարժվելիս ինքնաթիռը բախվել է մոտ կանգնած ուղղաթիռին։
Նշվում է, որ վթարի պահին ինքնաթիռում, բհարեբախտաբար, ուղևորներն չեն եղել:
Վթարի պատճառների մասին չի հաղորդում։ Փաստի առթիվ հետաքննություն է տարվում։