Turkish Airlines-ի ինքնաթիռը կաթվածահար է արել Նեպալի օդանավակայանի բնականոն աշխատանքը. ֆոտոշարք
Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի «Տրիբխուվան» օդանավայականում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքային գոտուց:
Լրատվամիջոցները հայտնել են, որ անձնակազմի անդամներն ու ուղևորները հաջողությամբ տարհանվել են: Նրանցից մեկը թեթև վնասվածքներ է ստացել:
Դեռևս նախօրեին տեղի ունեցած այս դեպքից հետո չվերթները դեռ չեն վերականգնվել և նախատեսված է օդանավակայանի բնականոն աշխատանքը վերսկսել այսօր: Տեղի ունեցածի հետևանքով հետաձգվել են բոլոր միջազգային չվերթները: Արդյունքում մոտ 12.000 մարդ է կուտակվել օդանավայանում՝ սպասելով թռիչքին:
Ըստ տարբեր տեղեկությունների՝ օդանավում եղել է 224-248 ուղևոր: Նեպալի իշխանությունները հայտնել են, որ արտակարգ վայրէջքից հետո վնասվել են ինքնաթիռի առաջնային շասսին(հենասարք) և շարժիչները: