211652_close_icon
views-count1342 դիտում article-date 11:05 07-09-2026

Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան

Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը Մայամիի միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, իսկ հինգը՝ ծանր վիրավորվել։
 
Boeing 767-300 բեռնատար ինքնաթիռը նաև բախվել է կայանած մի քանի մեքենայի։ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը չեղյալ է հայտարարել բոլոր չվերթները՝ վթարի հետևանքները վերացնելու համար։
 
Ըստ Մայամիի հրշեջ ծառայության պետ Ռեյդ Ջադալայի, հինգ վիրավորից երեքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
 
Պաշտոնյաները նշում են, որ դեռ շատ վաղ է վթարի պատճառը պարզելու համար, հետաքննությունը կվարի Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը: ԱՄՆ-ում բոլոր ավիավթարները հետաքննող դաշնային գործակալությունը նախատեսում է երկուշաբթի մամուլի ասուլիս անցկացնել:
 

Նմանատիպ նյութեր