211652_close_icon
views-count26204 դիտում article-date 16:37 16-05-2015

Մուսալեռում անցկացվեց տոլմայի 5-րդ ավանդական փառատոնը. Արմավիրի մարզպետը համտեսեց միայն կանեփով տոլման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, Արմավիրի մարզում՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի տարածքում, անցկացվեց տոլմայի 5-րդ ավանդական փառատոնը, որը նվիրված էր Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին: Ինչպես միջոցառումից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած առաջատար խոհարարները և սովորական քաղաքացիները պատրաստում էին ավանդական տոլմայի իրենց տարբերակը՝ յուրօրինակ բաղադրատոմսով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժյուրիի կազմում էին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը (Համով Զառա), «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո), Գուսան Հայկազունը, Արմավիրի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արմեն Թովմասյանը, երգիչ Դավիթ Ամալյանը, Սասուն Պասկևիչյանը, հաղորդավար Սարգիս Մկրտչյանը: Միջոցառման ժյուրիին և հյուրերին ներկայացվեց շուրջ 60 տեսակի տոլմա: Փառատոնն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով: Անցկացվեց նաև մրցույթ՝ «Լավագույն համ», «Լավագույն մտահղացում», «Լավագույն ձևավորում» անվանակարգերում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ միջոցառմանը ներկա էր նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով բազմատեսակ տոլմաներից միայն համտեսեց կանեփով տոլման, և ժողովուրդը, տեսնելով դա, կատակում էր. «Պետք չէ մարզպետին մեղադրել, ամեն դեպքում նա Արմավիրի մարզպետն է, իսկ Արմավիրը՝ որպես կատակ, մենք հայերս անվանում ենք «պլանի երկիր»: Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 378+
378+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր