211652_close_icon
views-count2368 դիտում article-date 20:56 12-04-2019

«Գլոբբինգ»-ը պարզաբանում է մի շարք լրատվականներում հրապարակված նյութերի վերաբերյալ

Այսօր՝ ապրիլի 12-ին, մի շարք լրատվականներ վերատպել են նույն օրը ժամը 07։54 «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած հետևյալ նյութը. «Անելանելի վիճակ. «Գլոբբինգը» պատվիրված ապրանքները տեղ չի հասցնում, դադարել է աշխատել ՌԴ փոստային ծառայությունների հետ» Ցավում ենք, որ այն ինչ կատարվել է հենց ՀՀ հաճախորդների համար շահարկվում է որոշ լրատվականների կողմից ավելի ծաղկացված գույներով։ Ներկայացված նյութը չի պարունակում իրերի իրական պատկերը, հանդիսանում է իրականության խեղաթյուրված տարբերակ, մասնավորապես. 2016 թվականից ի վեր Գլոբբինգ ընկերությունը սկսեց շահագործել ՌԴ-ում գտնվող պահեստը՝ հաճախորդների համար բացելով նոր հնարավորություն. կատարել էլ ավելի շատ օնլայն գնումներ մատչելի պայմաններով ու լայն տեսականիով։ Ինչպես ցանկացած այլ երկրների պահեստում, որոնք այս պահին արդեն 7-ն են, այնպես էլ ՌԴ-ի պահեստում մեր ընկերության ծառայությունների շրջանակը սկսվում է այն պահից, երբ ապրանքը հասնում է մեր պահեստ։ Այսինքն մեր կազմակերպությունը երբևէ որևէ երկրում չի ստանձնել պատասխանատվություն կամ չի առաջարկել փոստային գրասենյակներ կամ վաճառողներին այցելելու ու ապրանքներ վերցնելու ծառայություն։ Հաշվի առնելով Ռուսաստանի առանձնահատկությունը, մենք փորձել ենք միշտ աջակցել, ու մեր աշխատակիցները, հնարավորության դեպքում, գնացել են ՌԴ փոստից ծանրոցներ ստանալու, որի դիմաց մենք որևէ եկամուտ չենք ստացել, ու դա եղել է բացառապես հաճախորդին աջակցելու նպատակով։ ՌԴ փոստի հետ առնչվելու կարիքը հիմնականում ի հայտ էր գալիս այլ երկրներից ՌԴ պահեստի հասցեով գնված ապրանքների մատակարարման ժամանակ։ Լինի դա Գերմանիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի թե այլ պահեստում, փոստային ընկերությունները առաքանիները հասցնում են մինչև մեր պահեստ, իսկ Ռուսաստանի դեպքում՝ միշտ լինում է կարիք արտերկրից գնված ապրանքների համար գնալու փոստային բաժանմունք, աշխատակիցներին համոզելու, ստիպելու որպեսզի որևէ տվյալ հայտնեն կամ գոնե մի քանի ծանրոց տրամադրեն, քանի որ իրենց մոտ կարծես թե մշտական ընդմիջում է, կամ աշխատակիցը տեղում չէ։ Մինչ օրս մենք չենք խնայել ոչ մի ջանք, որպեսզի դրդենք ՌԴ փոստին կատարելու օրենքով նախատեսված իր պարտականությունները, սակայն՝ ապարդյուն։ Այդ շրջանում ոլորտի մեր գործընկեր կազմակերպություններըո՛չ վճարովի, ո՛չ էլ անվճար հիմունքներովչէին մատուցում նման ծառայություն, մինչդեռ մենք, որոշ դեպքերում անգամ կատարելով էական ծախսեր, փորձել ենք հնարավորության չափով վերցնել ծանրոցները, որպեսզի հաճախորդները չտուժեն։ Այդպես էլ որևէ առաջխաղացում չունենալով ՌԴ փոստի հետ բանակցություններում՝ մենք դեռևս փետրվար ամսին թե՛ փոստային հաղորդագրությունների և թե՛ կայքում հրապարակման միջոցով բոլորին տեղեկացրեցինք, որ այլևս ի վիճակի չենք լինելու գնալ ՌԴ փոստ ծանրոցներ ստանալու։ Դա ոչ թե մեր ծառայության կասեցում է, այլ այն ինչ ժամանակին փորձել ենք անել որպես բարի կամքի դրսևորում, ներկայումս անհնարին է դարձել մեզնից անկախ։ Նշենք, որ մենք համարում ենք, որ ՌԴ Փոստը չի համապատասխանում մեր ու մեր հաճախորդների ակնկալած ծառայությունների որակին և մենք չենք կարող համագործակցել ՌԴ փոստի հետ այս պայմաններում։ ՆՇԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԻ ԱՌՆՉՎՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ ԳՆՎԱԾ ՕՆԼԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ԴԵՊԻ ՄԵՐ ՊԱՀԵՍՏ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ՝ ՀՀ։ [b]Գլոբբինգ» ՍՊԸ փոխտնօրեն՝ Հայկ Քոսյան[/b]

Նմանատիպ նյութեր