2690 դիտում
11:35 17-06-2016
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պարզաբանում է SHAMSHYAN.com-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն պարզաբանում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ.
«Սույն թվականի հունիսի 15-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] կայքի լրահոս բաժնում «Երևանում պաշտոնյան չկարողացավ իր կողմից գիշերը հողազավթման գործընթացը ավարտին հասցնել. քաղաքապետն ու վարչական շրջանի ղեկավարը օրենքի շրջանակում «բամփեցին»». հոդվածում նշվում է, որ Աշոտ Մարգարյանը աշխատում է կադաստրի համակարգում:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տեղեկացնում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Վերոնշյալ քաղաքացին անշարժ գույքի կադաստրի համակարգի աշխատակից չէ:
Խնդրում ենք վերանայել հոդվածը»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/15/87966/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 15-ին, Երևանի քաղաքաղապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ Շենգավիթ վարչական շրջանում Գարեգին Նժդեհ փողոցի 4-րդ շենքի (ժողովրդին հայնտի Կինո Սևանի) բակում ապամոնտաժվել էր նույն շենքի բնակիչ Աշոտ Մարգարյանի կողմից գիշերը գաղտագողի տեղադրած երկաթյա ավտոտնակը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Մարգարյանը ասում էր. «Իմ բոլոր գործողություններն օրինական են, ոչ մի անօրինական գործողություն իմ կողմից չի կատարվել և երկաթե ավտոտնակն էլ ժամանակավոր եմ տեղափոխել, քանի որ իմ նախկին ավտոտնակի տարածքը հատկացրել էին Քվանտ վարժարանին»:
Վարժարանը այդ ամբողջ տարածքը վերանորոգելու և բարեկարգելու էր, ինչը բխում է նաև բնակիչների ու Քվանտում սովորող աշակերտների շահերից: Օպերատիվորեն նշված վայր էին ժամանել Երևանի քաղաքապետի և Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատուները, իսկ նրանց Ա. Մարգարյանը ինչ-որ դարն ապրած տեղեկանքով փորձել էր համոզել, որ ինքը օրինական է գործել:
Քաղաքապետարանի պաշտոնյան, երբ նրան հայտնել էր, որ իր կատարած քայլը հողազավթում է, ինչի համար ինքը ենթարկվելու է վարչական պատասխանատվության` տուգանվելով 400 հազար դրամ, ինչպես ժողովուրդն է ասում, միանգամից դարձել էր «խոնարհ հարս» ու սկսել արդարանալ, թե ինքը չի տեղափոխել:
Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում նշել էին. «Շշնորհակալ ենք Երևանի քաղաքապետից, վարչական շրջանի ղեկավարից, որ օպերատիվորեն արձագանքեցին»: Վերջիններս տեղեկացրեցին, որ վերամբարձ կռունկով ավտոտնակը տեղափոխվելու է քաղաքապետարանի հատուկ պահպանվող վայր, իսկ նշված բակում կտնկվեն ծառեր, կտեղադրվեն երեխաների համար անհրաժեշտ խաղային կոնստրուկցիաներ և կբարեկարգվի բակը:
Դեպքի վայրում հավաքվածները նշել էին նաև, որ գիշերը գաղտագողի ավտոտնակը չթույլատրված տեղում տեղադրած Ա. Մարգարյանը նախկինում աշխատել է հարկային ծառաությունում, իսկ այս պահին աշխատում է կադաստրում:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
2945 դիտում
15:19 03-06-2014
Մարտին Սարգսյանը` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
3851 դիտում
16:00 29-06-2017
Երևանի քաղաքապետը պարգևատրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցների
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»