3278 դիտում
19:11 12-04-2019
Ազգային ժողովում տեղի է ունեցել քննարկում ԱՀ ոստիկանապետի մասնակցությամբ
Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության ոստիկանապետ Իգոր Գրիգորյանի առաջարկությամբ հրավիրել է ընդլայնված կազմով քննարկում՝ ոստիկանության համակարգում կատարվող բարեփոխումները ներկայացնելու և հասարակության շրջանում ոլորտին առնչվող հարցերը պարզաբանելու նպատակով:
Հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը նշել է, որ ներկայիս հանդիպումը կազմակերպվել է նախորդ քննարկման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:
ԱՀ ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը, խոսելով 2018թ. համակարգի գործունեության մասին և անդրադառնալով հանցագործությունների ցուցանիշներին, հավելել է. «2017թ. դրանց թիվը կազմել է 766, 2018-ին՝ 739, այդպիսով նվազելով 27-ով: Բացահայտումները կազմել են 97,8%: 2019թ-ի արդյունքներով չբացահայտված հանցագործություն չկա»:
Ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները՝ ոստիկանապետը առանձնացրել է շրջաններում անձնագրային ծառայության բարելավմանն ուղղված աշխատանքները՝ վստահեցնելով, որ երկու ամսվա ընթացքում այդ ծառայությունը ամբողջությամբ հասանելի կլինի հանրապետության բոլոր շրջաններում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև պատգամավոր Հայկ Խանումյանի՝ մի քանի օր առաջ ոստիկանական համակարգին ուղղված մեղադրանքներին: Մանրամասնելով իր հայտարարությունը՝ պատգամավորը նշել է, որ այն արվել է ձեռքի տակ ունենալով որոշ տվյալներ և բողոքներ: Հայկ Խանումյանը, ողջունելով ոստիկանական համակարգում վերջին ամիսներին կատարվող բարեփոխումները, առաջարկել է օգտագործել խորհրդարանական վերահսկողության միջոցները՝ առկա խնդիրները լուծելու նպատակով:
Ոստիկանապետ Իգոր Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել շուրջօրյա ռեժիմում աշխատել պատգամավորների հետ՝ ունեցած տեղեկությունները ճշտելու և համապատասխան լուծումներ տալու համար:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3276 դիտում
13:31 05-04-2016
Այսօր Ազգային ժողովում կկայանա փակ քննարկում` Դավիթ Տոնոյանի ու Շավարշ Քոչարյանի մասնակցությամբ
3050 դիտում
19:49 04-05-2016
ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել է դռնփակ քննարկում` ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությամբ
Այս բաժնից
1366 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1231 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
946 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին