Այսօր Ազգային ժողովում կկայանա փակ քննարկում` Դավիթ Տոնոյանի ու Շավարշ Քոչարյանի մասնակցությամբ
Այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 18:30-ին, կկայանա Ազգային ժողովում փակ քննարկում, որին կմասնակցեն պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը և ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փակ քննարկում անցկացնելու առաջարկ արեցին:
Սրա հետ կապված՝ նա խոսել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի և պաշտպանության նախարար Սերյանի Օհանյանի հետ, իսկ Շարմազանովը` ԼՂՀ ԱԺ նախագահի և վարչապետի հետ, որոնք իրենց երախտագիտությունն են հայտնել ՀՀ քաղաքական ուժերի և քաղաքացիների միասնականության համար։


