211652_close_icon
views-count41555 դիտում article-date 22:17 11-04-2019

Երևանում Nissan-ի վարորդը վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 87-ամյա Մարի Էլմասյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ավետիսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ճանապարհային ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր