211652_close_icon
views-count3321 դիտում article-date 20:49 10-04-2019

ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը ձախողեց կշռման արարողությունը

Անդրանիկ Կարապետյանը չի մասնակցի Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 81 կգ քաշային կարգի մրցմանը: Եվրոպայի 2016թ. չեմպիոն, 2015թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր 23-ամյա Կարապետյանը ձախողեց կշռման արարողությունը և զրկվեց մրցմանը մասնակցելու իրավունքից: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը հաջողությամբ է անցել կշռման արարողությունը և Երևանի ժամանակով 20:30-ին կսկսի պայքարը: 19-ամյա Ռաֆիկ Հարությունյանը նորամուտը կնշի մեծահասակների պայքարում: Նա Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների մեդալակիր է պատանիների և երիտասարդների տարիքային խմբերում: Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավարտել են նաև Իզաբելլա Յայլյանը (59 կգ) և Արմեն Գրիգորյանը (73 կգ): Պոկում վարժությունում Յայլյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ և 5-րդ տեղը գրավել երկամարտում, իսկ Արմեն Գրիգորյանը զբաղեցրել էր 9-րդ տեղը: Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաև Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

Նմանատիպ նյութեր