211652_close_icon
views-count1015 դիտում article-date 20:07 19-10-2022

Տեսչական մարմինը Սիսիանում վերսկսում է ծանրաքաշ մեքենաների կշռման գործառույթները

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզում տրանսպորտային միջոցների կշռման աշխատանքների վերսկսման վերաբերյալ:

Տեսչական մարմնից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կասեցվել էին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կշռման անշարժ հենակետի աշխատանքները։

Հայտնում ենք, որ հոկտեմբերի 20-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Սիսիանի կշռման անշարժ հենակետում վերսկսում է ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը»,- ասված է հայտարարության մեջ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր