211652_close_icon
views-count1493 դիտում article-date 19:52 09-04-2019

Բուխարեստ-2019․ Արսեն Հարությունյանը եզրափակչում է

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ 14:8 հաշվով հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին: Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակիցը թուրք Ռեջեփ Թոփալն էր: Ու թեև գոտեմարտի սկզբում Արսենը պարտվում էր, կարողացավ կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, ում երկրպագում էր ողջ դահլիճը, սակայն կրկին կամային հատկանիշների շնորհիվ Արսենը հաղթեց 10:4 հաշվով: Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը կլինի 2018 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, վրացի Բեկա Լոմտաձեն:

Նմանատիպ նյութեր