3367 դիտում
20:28 12-04-2019
Բուխարեստ-2019․ 3 մեդալի ակնկալիքով
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը պայքարի մեջ մտան հունահռոմեկան ըմբիշները: 5-րդ մրցումային օրը գորգ դուրս եկան 55, 63, 77, 87 և 130 կգ քաշային ըմբիշները:
55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Նուգզարի Ցուրցումիան էր: Գոտեմարտը լարված ստացվեց, բայց հայ ըմբիշը զիջեց 2:5 հաշվով, քառորդ եզրափակչում էլ վրացի ըմբիշը պարտվեց ադրբեջանցի էլդանիզ Ազիզլիին, և Մկրտչյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում գոտեմարտեց նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեի հետ և պարտվեց 2:3 հաշվով: Բերգեն հասավ մինչև եզարփակիչ, ուստի Սլավիկ Գալստյանը հնարավորություն ունի պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում նրա մրցակիցը բելառուս Մաքսիմ Նեհոդան է:
77 կգ քաշային կարգում օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթեց Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակչում Արսենի մրցակիցը Ռոլանդ Շվարցն էր՝ Գերմանիա: Ջուլֆալակյանը գերմանացի ըմբիշին զիջեց 3:7 հաշվով, հետագայում Արսենի մրցակիցը հասավ մինչև եզրափակիչ, և Արսենը վաղվա մրցահերթում կպայքարի բրոնզե մեդալի համար։ Սփոփիչ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի էլվին Մուրսալիևը:
87 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում տուշեով գեղեցիկ հաղթանակ տարավ ֆինն Հեյկի Մոծոմաեկիի նկատմամբ, 1/8 եզրափակչում 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության հասավ ռումինացի Ալեքսանդրու Կարասի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Մաքսիմի մրցակիցը Իսլամ Աբբասովն էր Ադրբեջանից, ցավոք հայ ըմբիշը զիջեց նրան 1:6 հաշվով, բայց քանի որ Աբբասովը հասավ եզրափակիչ, Մանուկյանը կկարողանա պայքարել բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում նրա մրցակիցը կլինի Դենիս Կուդլա (Գերմանիա)-Դավիթ Չակվետաձե (Ռուսաստան) զույգի հաղթողը:
130 կգ քաշային կարգում Դավիդ Օվասապյանը 1/8 եզրափակչում գոտեմարտեց աշխարհի գործող չեմպիոն Սերգեյ Սեմյոնովի հետ և պարտվեց 0:5 հաշվով: Սեմյոնովը կիսաեզրափակչում զիջեց վրացի Յակոբի Կաջայային, արդյունքում՝ Օվասապյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար:
Նմանատիպ նյութեր
1619 դիտում
23:27 14-04-2019
Բուխարեստ-2019․ Հրանտ Կալաչյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
1496 դիտում
19:52 09-04-2019
Բուխարեստ-2019․ Արսեն Հարությունյանը եզրափակչում է
1556 դիտում
16:22 10-04-2019
Բուխարեստ-2019․ մրցումային 2-րդ օրվա ամփոփում
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ