1556 դիտում
16:22 10-04-2019
Բուխարեստ-2019․ մրցումային 2-րդ օրվա ամփոփում
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 2-րդ օրը գորգ դուրս եկան 61, 74, 86, 92 և 125 կգ քաշային ըմբիշները: Այսօր Հայաստանի հավաքականը ներկայացված էր միայն 4 քաշային կարգում։
61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 14:8 հաշվով հաղթեց ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին, քառորդ եզրափակչում 5:2 հաշվով հաղթահարեց թուրք Ռեջեփ Թոփալի արգելքը, իսկ կիսաեզրափակչում 10:4 հաշվով առավելության հասավ ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի նկատմամբ: Եզրափակչում նրա մրցակցի կլինի վրացի Բեկա Լոմտաձեն:
74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը որակավորման փուլում 0:10 հաշվով զիջեց վրացի Ավթանդիլ Կնետչաձեին և դուրս մնաց հետագա պայքարից:
86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում 4:2 հաշվով պարտվեց հույն Գեորգիոս Սավուլիդիսին և նույնպես դուրս մնաց հետագա պայքարից:
125 կ քաշային Անդրանիկ Գալստյանը 1/8 եզրփակչում 10:0 հաշվով հաղթեց լատվիացի Դիմիտրաս Միխայիլովիսին, իսկ քառորդ եզրափակչում 11:0 հաշվով զիջեց Օլիմպիական չեմպիոն Թահա Աքգյուլին Թուրքիայից: Չնայած պարտությանը՝ Անդրանիկ Գալստյանը վաղն իրավունք կստանա պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ Աքգյուլն այսօր հասավ եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտում Գալստյանի մրցակիցը կլինի ռումինացի Ռարես Չինտոան:
Ինչ վերաբերում է մրցումային 1-ին օրվա արդյունքում սփոփիչ գոտեմարտերին մասնակցության իրավունք ստացած հայ ըմբիշներին, ապա 70 կգ քաշային կարգում Դավիթ Սաֆարյանը 7:1 հաշվով զիջեց Մագոմեդռասուլ Գազիմագոմեդովին Ռուսաստանից, իսկ Վազգեն Թևանյանը վնասվածքի պատճառով գորգ դուրս չեկավ։
Նմանատիպ նյութեր
1496 դիտում
19:52 09-04-2019
Բուխարեստ-2019․ Արսեն Հարությունյանը եզրափակչում է
3364 դիտում
20:28 12-04-2019
Բուխարեստ-2019․ 3 մեդալի ակնկալիքով
6655 դիտում
20:46 13-04-2019
Բուխարեստ-2019․ Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
619 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
565 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից