211652_close_icon
views-count1286 դիտում article-date 21:06 08-04-2019

Հայաստանի Հանրապետությունը և Դոմինիկայի Ընկերակցությունը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ

Ապրիլի 5-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության (Commonwealth of Dominica) մշտական ներկայացուցիչներ՝ Մհեր Մարգարյանը և Լորին Ռութ Բանիս-Ռոբերտսը (Loreen Ruth Bannis-Roberts) ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրություն։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցած ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Հայաստանի և Դոմինիկայի մշտական ներկայացուցիչները վստահություն հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կնպաստի երկու երկրների միջև ՄԱԿ շրջանակներում գործընկերության խթանմանը և միջազգային այլ կառույցներում համագործակցության ընդլայնմանը։

Նմանատիպ նյութեր