5418 դիտում
13:50 05-09-2021
Թալիբները հայտարարել են, որ ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժումը ցանկանում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Գերմանիայի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը՝ Welt am Sonntag թերթում հրապարակված հոդվածում:
«Մենք ուզում ենք ամուր ու պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Գերմանիայի հետ»,- հայտարարել է նա: Նրա խոսքով՝ թալիբները ցանկանում են Գերմանիայից ու այլ երկրներից ֆինանսական աջակցություն ու հումանիտար օգնություն ստանալ, ինչպես նաև համագործակցել առողջապահության, կրթության ու գյուղատնտեսության ոլորտներում:
Գերմանիան Քաբուլում իր դեսպանատունը փակել է թալիբների՝ իշխանության գալուց անմիջապես հետո:
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
11:11 28-09-2019
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հյուսիսային Մակեդոնիայի հետ
955 դիտում
19:55 04-01-2024
2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս երեք երկրի հետ. ԱԳՆ խոսնակ
1060 դիտում
11:06 05-01-2024
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս 3 երկրի հետ
Այս բաժնից
430 դիտում
09:50 05-05-2024
Իսրայելի հյուսիսում օդային ռմբակոծման նախազգուշացում է հայտարարվել
421 դիտում
09:18 05-05-2024
Մակրոնը կարծում է, որ Եվրոպային Չինաստանը պետք է անվտանգության և կլիմայական խնդիրները լուծելու համար
646 դիտում
23:46 04-05-2024
Թել Ավիվում կրկին բողոքի ցույց է. մասնակիցները կոչ են անում արտահերթ ընտրություններ անցկացնել