211652_close_icon

Հայաստանը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

views-count2291 դիտում article-date 21:50 22-09-2017
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Կենտրոնական Աֆրիկյան Հանարպետության արտգործնախարար Շարլ-Արմել Դուբանը ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։ Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Դուբանը մտքեր փոխանակեցին բազմակողմ հարթակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ, անդրադարձան հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին։

Նմանատիպ նյութեր