Ունաի Էմերի. «Արսենալը» ճիշտ ճանապարհի վրա է
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է թիմի տրանսֆերային ռազմավարությանը:
«Նախ, մենք կարող ենք ուժեղանալ՝ փող ծախսելով խաղացողների վրա:
Նախկինում ակումբը հրաշալի աշխատանք է իրականացրել՝ գտնելով երիտասարդ խաղացողների, հետևելով նրան, զարգացնելով ակադեմիայի սաներին:
Մեծ հարգանքով եմ վերաբերում այդ աշխատանքին: Ցանկանում եմ զարգացնել ակադեմիայի սաներին, նրան առաջադիմելու շանս տալ և այստեղ ինչ որ արդյունքների հասնել:
Մենք կարող ենք հասնել ինչ որ արդյունքի՝ այլ թիմերից խաղացողներ բերելով, որոնք կարող են տեղափոխվել այստեղ և խաղալ այնպես, ինչպես՝ վան Դեյքը «Լիվերպուլում»:
Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, որպեսզի նման խաղացողների համար պայքարենք այն ակումբների հետ, որոնք մեզանից ավելի շատ փող ունեն՝ «Ման Սիթիի», «Ռեալի»:
«Արսենալը» հրաշալի է: Մեր նպատակն է լինել աշխարհի լավագույն թիմերի շարքում», ասել է Էմերին:


