Ունաի Էմերի. «Արսենալը» չէր խաղում այնպես, ինչպես ցանկանում էր
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/12/1102953/]պարտությունը[/url] (0:2):
«Մենք պարտվեցինք 0:2 հաշվով, սակայն խաղի ընթացքում մենք բարելավեցին մեր խաղի որակը: Առաջին խաղակեսում թիմն այնպես չէր, խաղում, ինչպես ցանկանում էր:
Ընդմիջմանը ես խոսեցի տղաներին հետ և նրանց կոչ արեցի իրավիճակը շտկել: Իմ կարծիքով, երկրորդ խաղակեսում «Արսենալի» խաղը կերպարանափոխվեց, մենք սկսեցինք ավելի շատ խաղալ նախատեսվածի պես:
Կցանկանայի երկրպագուների ուրախացնել հաղթական արդյունքով, սակայն դժվար է հաջողության հասնել «Մանչեսթեր Սիթիի» պես մրցակցի հետ դիմակայությունում: Բոլոր դեպքերում կարծում եմ, որ «Արսենալը» յուրաքանչյուր տնային խաղում լավ աջակցություն է ունենալու», ասել է Էմերին: