Ունաի Էմերի. «Արսենալը» գահավիժում էր ներքև, մենք պետք է կանգնեցնեինք դա
«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին անդրադարձել է նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի աշխատանքին ակումբում:
«Մինչև Վենգերի գալը «Արսենալը» առավել հաճախ հաղթում էր 1:0 և իր խաղը կառուցում պաշտպանությունից: Արսենի հետ «Արսենալը» դարձավ հարձակողական թիմ, որտեղ կային գնդակին հրաշալի տիրապետող ֆուտբոլիստներ:
Իդելական ներդաշնակություն եղավ, երբ թիմը ստացավ «Անպարտելիներ» որակումը, երբ 2003/2004 մրցաշրջանում «Արսենալը» չեմպիոն դարձավ՝ չկրելով ոչ մի պարտություն:
Ժամանակի ընթացքում ակումբում շարունակում էին հոգ տանել տեխնիկայի և հարձակողական խաղի մասին, սակայն կորցնում էին պաշտպանողական գործողություններում: Ես ցանկանում եմ միավորել այդ ամենն ու թիմն ավելի մրցունակ դարձնել: Մենք պետք է կանգնեցնեինք այդ գահավիժումն ու սկսել վեր բարձրանալ», ասել է Էմերին: