211652_close_icon

Պոգբան ցանկանում է տեղափոխվել «Ռեալ». մադրրիդցիները մեծ գործարք են պատրաստում

views-count2545 դիտում article-date 21:18 05-04-2019
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է ամռանը տեղափոխվել «Ռեալ»: Մանկունյանցիների ղեկավարությունը գիտակցում է, որ ֆրանսիացին լուրջ է տրամադրված և ցանկանում է առավելագույն շահավետ գործարք իրականացնել: «Ռեալն առայժմ այս հարցում ակտիվ քայլեր չի ձեռնարկել, սակայն պատրաստ է քննարկել գործարքի տարբերակ, որն իր մեջ կներառեր Ռաֆայել Վարանին և Գարեթ Բեյլին: Պոգբան նախկինում էլ էր «Ռեալ» տեղափոխվելու ցանկություն հայտնել: Նրա տրանսֆերում շահագրգռված է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Նմանատիպ նյութեր