Պոլ Պոգբան չի ցանկանում տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, թե իրեն ամեն ինչ բավարարում է Տուրինում:
«Ես երջանիկ եմ«Յուվենտուսին»: Սա իմ ակումբն է, իմ թիմը, իմ ընտանիքը: Ես շատ լավ եմ ինձ զգում այստեղ:
Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա: «Մանչեսթեր Յունայթեդը» իմ առաջին ակումբն է: «Ռեալը» նույնպես մեծ ակումբ է», հայտարարել է Պոգբան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբային ցանկանում են ձեռք բերել «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: