Ժոզե Մոուրինյո. Մենք չենք ցանկանում, որ Պոգբան հեռանա
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմից կիսապաշտպան Պոլ Պոգբայի հեռանալու հավանականությանը:
«Կարծում եմ, որ նա հաջորդ մրցաշրջանում այստեղ է լինել: Ես այդպես եմ զգում: Երաշխավորում եմ ձեզ, որ ոչ ես, ոչ էլ՝ ակումբը, չենք ցանկանում, որպեսզի նա հեռանա:
Ինչպես նաև ոչ ինքը՝ Պոգբան, ոչ նրա գործակալը Մանչեսթերից հեռանալու ցանկություն չեն հայտնել: Մենք նրա տրանսֆերի վերաբերյալ այլ ակումբներից էլ առաջարկներ չենք ստացել:
Ներկա պահին, իմ կարծիքով, նա մնում է», ասել է Մոուրինյոն: