Մեսին՝ Լա Լիգայի մարտ ամսվա լավագույն խաղացող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լա Լիգան հայտնել է Իսպանիայի առաջնության մարտ ամսվա լավագույն խաղացողի անունը:
Դա «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին է: Արգենտինացին մարտ ամսում կայացած չորս խաղում դարձել էր 6 գոլի հեղինակ:
Դա ամսվա լավագույն խաղացողի հինգերորդ մրցանակն է, որը ստանում է Մեսին: Ավելի շատ ունի միայն «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 6:



