Մեսին առաջին անգամ կարիերայում ճանաչվել է Պրիմերայի ամսվա լավագույն խաղացող
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է հունվար ամսվա` Իսպանիայի առաջնության լավագույն խաղացող:
Հունվարին կատալոնացիները Պրիմերայի 5 խաղում 4 հաղթանակ են տարել և մեկ ոչ-ոքի խաղացել: Մեսին այդ հանդիպումներում աչքի է ընկել 6 անգամ:
Նշենք, որ Պրիմերայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի համար մրցանակը տրվում է 2013 թվականից: Ուշագրավ է, բայց Մեսին առաջին անգամ է արժանանում այդ մրցանակին: