Պելեն՝ Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող
«Սաութհեմփթոն»-ի հարձակվող Գրացիանո Պելեն ճանաչվել Անգլիայի Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող:
Նախորդ ամսվա ընթացքում իտալացի հարձակվողը «Սաութհեմփթոն»-ի կազմում անցկացրած երեք խաղում երեք գոլ է խփել և երկու գոլային փոխանցում է կատարել, ինչը իր թիմին օգնել երեք հաղթանակ տոնելը:
«Ես շատ ուրախ եմ: Շնորհակալություն մարզիներին, խաղընկերներին և մեր երկրպագուներին, քանի որ մենք բոլորս միասին ենք»,-նշել է Պելեն: